Շաթիրյան. Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամը, չափազանց բարձր է

Շաթիրյան. Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամը, չափազանց բարձր է

PanARMENIAN.Net - Գույքի և եկամուտների՝ հանրային ծառայության մասին օրենքով սահմանված բովանդակությունը համահունչ չէ ապօրինի հարստացման դիսպոզիցիային: Այս մասին Աժ-ում ասել է Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը:

Թեկնածուն կարևորել է հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնումը:

«Այսօր հայտարարագրման ենթակա են բացառապես անձի՝ սեփականության իրավունքի գույքի մասով տվյալները, չափազանց բարձր է հայտարարագման ենթակա թանկարժեք գույքագրման շեմը՝ 8 մլն դրամ, գործնականում դժվար վերահսկելի են կամ անվերահսկելի են կանխիկի հոսքին վերաբերող համապատասխան գործընթացները, դրամական միջոցների մասով չկա հստակ տարանջատում կանխիկ և անկախանխիկ դրամական միջոցների միջև»,-ասել է Շաթիրյանը՝ նշելով, որ դասական իմաստով պարտավորությունների հայատարարագրման համակարգ չկա:

Թեկնածուի խոսքով՝ որոշ կապիտալ ծախսեր այսօր էլ են հայտարարագրվում, բայց չկա ծախսերի հայտարարագրման համակարգ և օրենսդրի կողմից սահամանված նվազագույն շեմ այն մասին, թե ինչ ծախսեր են ենթակա հայտարագրման: Շաթիրյանը նշել է, որ ծախսերի հայատարարագրման համակարգի բացակայությունը նույնպես լուրջ խնդիր է:

Շաթիրյանը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կարևորել է նաև հանրային իրազեկման միջոցառումները, հակակոռուպցիոն կրթության հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկական թեկնածու են առաջարկել կառավարությունը, ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---