Իրանում ցույցեր են բենզինի գնաճի պատճառով. ԱՄՆ-ն սատարում է ցուցարարներին18 նոյեմբերի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Իրանում արդեն մի քանի օր է հակակառավարական ցույցեր են, որոնք սկսվել են բենզինի գների աճի պատճառով: Որոշ քաղաքներում ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները վնաս են հասցրել բանկերին, հրկիզել են ավտոլցակայանները, խանութները: Նոյեմբերի 15-ին ցուցարարների շրջանում 1 զոհ է եղել: Զոհեր կան նաև իրավապահների շրջանում: «Իրավապահ մարմինների մի քանի աշխատակից տանջալի մահով է զոհվել»,-ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին ISNA գործակալության վրա հղումով: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ցուցարարներին և դատապարտել է նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:«ԱՄՆ-ն սատարում է Իրանի ժողովրդին ռեժիմի դեմ խաղաղ ցույցերում: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը մահացու ելքվ, և կապի կոշտ սահմանափակումները»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 17-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին սատարել է իշխանությունների որոշմանը բենզինի գները բարձրացնելու վերաբերյալ և ասել է, որ այն ենթակա է կատարման: Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ նաև, որ իշխանությունները 24 ժամով սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը բողոքի ցույցերի պատճառով: Եզդ քաղաքում իրավապահները ցույցերի մոտ 40 մասնակցի են ձերբակալել: Նրանց մեղադրում են վանդալիզմի և իրավապահաների վրա հարձակման մեջ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |