Ալեքսանյան. Ցավալի է, որ վաղ տարիքում երեխաների սնունդը պատշաճ չի կազմակերպվում

Ալեքսանյան. Ցավալի է, որ վաղ տարիքում երեխաների սնունդը պատշաճ չի կազմակերպվում

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրության՝ մինչև հինգ տարեկան երեխաների 14%-ը գերքաշ է, իսկ 9%-ը՝ թերսնված: Այս մասին հայտնել է նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է նշանակված` Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդմամբ՝ Ալեքսանյանը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին բարձրաձայնելու երեխաների առողջ ապրելու և սնուցման իրավունքը՝ առաջնահերթությունը տալով առավել խոցելի երեխաներին:

«Ցավալի է գիտակցել, որ այդքան վաղ տարիքում երեխաների սնուցումը պատշաճ չի կազմակերպվում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ օգտագործել այս հնարավորությունն ու աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր, հատկապես՝ ամենախոցելի երեխաների առողջ ապրելու իրավունքը»,- ասել է Ալեքսանյանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան դառնալով՝ Ալեքսանյանը միանում է սպորտի և մշակույթի ոլորտների հանրաճանաչ ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ողջ աշխարհում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---