«Մել» ֆիլմի թրեյլերը համացանցում է (վիդեո)

«Մել» ֆիլմի թրեյլերը համացանցում է

PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Այս մասին հայտնել է SocialMedia TV յութուբյան ալիքը:

«Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մել Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարի, անցած ճանապարհի մասին: ԾանրամարտիկՄել Դալուզյանը Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։

Ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14%-ն է:Ֆիլմի ֆինանսավորման մասին լուրերից հետո կառավարության որոշումը քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,-ասել էր վարչապետը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---