Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն. 4-ը երեխա են

Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն. 4-ը երեխա են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում փողոցն անթույլատրելի վայրով անցնելիս վրաերթի են ենթարկվել նույն ընտանիքի 5 անդամներ: Այս մասին հայտնել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գև Դերձյանը:

«Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել են ամբուլատոր բուժօգնություն և գնացել են տուն, իսկ մյուս երկուսը գտնվում են ստացիոնար բուժման մեջ: 4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում»,-նշվում է ԲԿ-ի մամուլի քարտուղարի գրառման մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---