Նոյեմբերի 20-ին Երևանի կենտրոնի որոշ հատվածում 14 ժամ ջուր չի լինի

Նոյեմբերի 20-ին Երևանի կենտրոնի որոշ հատվածում  14 ժամ ջուր չի լինի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին`ժամը 09.30-ից մինչև 23:30-ն,Երևանի կենտրոնի որոշ փողոցներում ջուր չի լինի, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ նշելով, որ դա պայմանավորված է վթարային աշխատանքներով:

Ջրամատակարարումը կդադարեցվի Չարենց, Զավարյան, Վարդանանց, Քաջազնունի, Ալեք Մանուկյան, Հրանտ Շահինյան, Ֆիզկուլտուրնիկների, Շարա-Տալյան, Ե. Քոչար, Ս.Վրացյան, Ռոստոմի, Տոլստոյի, Գրողների, Կորի, Այգեստանի 1-8, Աղյուսագործների 2-րդ, Արհեստավորների փողոցների, ինչպես նաև Տիգրան Մեծի 23-31/1, Սայաթ-Նովա 26-40, Նար-Դոս 20-130, Քրիստափորի 30-60 համարների հասցեներում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---