Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը 30-ից կիջեցվի 25-ի

Խորհրդականի պաշտոն զբաղեցնելու տարիքային շեմը 30-ից կիջեցվի 25-ի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԺ-ն նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը 30-ից իջեցնել՝ դարձնելով 25-ի, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 93 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---