ԱԳ փոխնախարար. Հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումներն ավելի քիչ են մերժվում

ԱԳ փոխնախարար. Հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումներն ավելի քիչ են մերժվում

PanARMENIAN.Net - Հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումների բացասական պատասխանների քանակը խիստ կրճատվել է, բայց դեռ որոշ երկրների դեպքում խնդիրներ կան: Այս մասին ԱԺ-ում հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը «ՀՀ կառավարության և Դանիայի թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Փոխնախարարի նշել է, որ համաձայնագիրը կարգավորում է ՀՀ քաղաքացու՝ Դանիա մեկնելու գործընթացը «ոչ շենգեն» գոտուց, քանի որ Դանիան շենգեն գոտու մեջ չմտնող երկրների հետ վիզաների օրակարգը կարգավորվում է երկկողմ համաձայնագրով:

«Ես կարող եմ միանշանակ ասել, որ հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումների բացասական պատասխանների քանակը խիստ կրճատվել է»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ դա առաջին հերթին այն հանգամանքով է պայմանավորված, որ վիզաների տրամադրման նախապայմաններից մեկը նաև երկրում տիրող ներքին իրավիճակն է, ժողովրդավարության վիճակը:

Օրենքի նախագծի հարակից զեկուցող Միքայել Զոլյանը հայտնել է, որ նախագծով դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը հանվում է: «Ժամանակին խնդիր կար՝ ՀՀ դիվանագիտական անձնագրերի որակի հետ կապված և այստեղ ուշադիր պետք է լինենք, որ այդ խնդիրը այլևս չլինի, այլապես այս գործընթացը կարող է հետ ընկնել»,-ասել է Զոլյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---