Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվել են

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրվել են

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ամփոփվել են Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները: ԱԺ ամբիոնից քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 85 կողմ, 15 դեմ ձայնով: «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանիթեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 6 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանն ընտրվել է 71 կողմ, 31 դեմ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 12 պատգամավոր: Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուԱրամայիս Փաշինյանն ընտրվել է 85 կողմ, 16 դեմ ձայնով: Խորհրդարանի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 102-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---