Ընտանիքի 7 անդամ շմոլ գազից թունավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ընտանիքի 7 անդամ շմոլ գազից թունավորվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 18-ին շմոլ գազով թունավորման դեպք է տեղի ունեցել, բժիշկներին հաջողվել է փրկել ընտանիքի 7 անդամի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, հաղորրդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն։ Այդ ընթացքում «Մուրացան», բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել բնակիչ, 1-ամյա Կարինե Ա.-ին, ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---