Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Եվրոպան պետք է հստակ մատնացույց անի, եթե կողմերից մեկը շեղվում է ճանապարհից, խախտում է գործընթացի խաղաղ կարգավորման բնույթը: Բացի դրանից, եթե միջազգային որ-է կազմակերպություն նշում է հակամարտության կարգավորման մեկ սկզբունքի կար-որությունը, դրանով նա խրախուսում է այդ երկրի գործողություններն այդ ուղղությամբ - ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերում: Ամերիկան - եվրոպական մի քանի պետություններ Կոսովոյի պարագայում կիրառեցին ազգերի ինքնորոշման իրավունքը: Իսկ երբ նույնը կիրառեց Ռուսաստանը, այն մերժվեց ԱՄՆ-ի - Եվրոպայի կողմից»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը: «Մեր ժողովուրդն այդ քայլը չի հասկանա: Այժմ Դուք ինձ կհարցնեք, իսկ ինչու՞ այդ դեպքում չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Մենք համարում ենք, որ անկախության ճանաչումը գործընթացի վերջին քայլն է: Մենք այնքան ուժեղ չենք` միակողմանիորեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը - դրանով իսկ ավարտված համարելու գործընթացը»,- ասել է Սարգսյանը:



Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: «Ճիշտ է, մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության: Նոր բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր կարող է լինել: Սա է վրացական պատերազմից քաղած դասը: Վերջին 10 տարիներին մենք ձգտել ենք վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը համատեղելի լինի Ամերիկայի, Ռուսաստանի - ՆԱՏՕ-ի շահերին: Այս ուժերի տարաձայնություններից օգուտ քաղելը կարող է գայթակղիչ լինել, բայց մի-նույն ժամանակ այն շատ վտանգավոր է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---