Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման՝ 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել (վիդեո)

Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման՝ 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն օտարերկրյա որդեգրումների բնագավառում իրավախախտումների 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել, մասնավորապես՝ տարբեր պաշտոնյաների կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում առերևույթ հանցագործությունների ու օրենքի կոպիտ խախտումների։

Որոշ դեպքեր ներկայացված են տեսանյութում՝ առանց ամբողջական հանգամանքները նշելու։

Դրանցից մեկի պարագայում, օրինակ, դեռևս 2009-ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ի մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու համար օգտագործել են այդ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ իրավապագներին տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում քրգործ է հարուցվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---