Փաշինյան. Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա (վիդեո)

Փաշինյան. Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 19-ին պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններին: Վարչապետը հայտարարել է, որ առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա:

Փաշինյանը ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդհանուր զրույց է ունեցել, մանրամասների մասին չեն խոսել: «Հայաստանի համար գազի գինը պետք է լինի այնպիսին, որպեսզի չկոտրի տնտեսական դինամիկան»,-ասել է նա։

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ կառուցողական երկխոսություն կծավալվի ռուսական կողմի հետ:

Ռուս լրագրողների հետ հանդիպումն ամբողջությամբ վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---