Փաշինյան. ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասում է՝ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար (վիդեո) 20 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը համար 1 հարցն է Հայաստանի անվտանգության համար: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսելով ղարաբաղյան հարցի մասին՝ Փաշինյանը նշել է, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդների համար։ «Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-ասել է Փաշինյանը, հույս հայտնելով, որ որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։ Անդրադառնալով հարցին, թե Արցախի նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետագա ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ-ի վրա, ԼՂ-ի և ՀՀ վարչապետի հարաբերությունների վրա՝ Փաշինյանն նշել է, որ դա հնարավոր չէ: «Օրինակ, այժմ բնապահպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա»,- հարցրել է վարչապետը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |