ՎԶԵԲ. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, կայուն աճ կա20 նոյեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել համախառն ներքին արդյունքի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Այս մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցում՝ հավելելով, որ ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նշվում է, որ հանքարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16%-ով: Չնայած դրան՝ 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-1.7%-ով: Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճը, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ: Զեկույցի համաձայն՝ Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 % աճ և ավելի քան 4 % սղաճ, իսկ Ադրբեջանում և՛ ՀՆԱ-ի աճը, և՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |