Փաշինյանը Սբ Ղազար կղզում ծանոթացել է ջրհեղեղի հետևանքներին (վիդեո)

Փաշինյանը Սբ Ղազար կղզում ծանոթացել է ջրհեղեղի հետևանքներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իտալիա արդեն մեկնարկել է: Վարչապետն այցելել է Վենետիկի Սբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև տեսանյութ հրապարակել:

«Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»,-գրել էր վարչապետը:

Վարչապետին ներկայացվել են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի հեղեղման ժամանակ։

Հորդառատ անձրևների և անբարենպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կլինի Իտալիայի Հանրապետությունում: Վենետիկից Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---