Ավինյան. «Վերնատունը» նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին

Ավինյան. «Վերնատունը» նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հետևել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործընթացին, սակայն դրական կարծիք ունի ակումբի մասին։ «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե ակումբը համաժողովի ընթացքում արձանագրել է, որ ներկայիս իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում, ճիշտ ուղով չի գնում՝ Ավինյանն արձագանքել է. «Ես համոզված եմ, որ այդ ուժի ներկայացուցիչները բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն»։

Նոյեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:«Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:Համաժողովին հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---