ՀՀ սահմանած Global IT Award-2019-ը կշնորհվի ճապոնացի Տակեո Կանադեին

ՀՀ սահմանած Global IT Award-2019-ը կշնորհվի ճապոնացի Տակեո Կանադեին

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանած Global IT Award մրցանակը կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Global IT Award–ի հաղթողը Հայաստան կգա դեկտեմբերի 3-ին, հայտնում է Sputnik Արմենիան:

Տակեո Կանադեն Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, Origami World տեսության հեղինակը (1981 թվականին տեսություն է ստեղծել այն մասին, թե ինչպես մեկ նկարից վերականգնել եռաչափ ձևը): Նրան է պատկանում նաև «Վիրտուալ իրականություն» հասկացությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ այդ մրցանակը յուրահատուկ պատիվ է Հայաստանի համար. երկիրը մեծացնում է իր ճանաչելիությունը ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայում։

Մրցանակը 2009 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն:

Տարբեր տարիների Global IT Award-ի միջազգային մրցանակի դափնեկիր են դարձել Intel-ի նախկին տնօրեն Քրեյգ Բարեթը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, առաջին կոմերցիոն միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi-ի նախկին տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco-ի զարգացման գծով տնօրեն Նարիո Մացոլան, հակավիրուսների մշակող Եվգենի Կասպերսկին, ինտերնետի առաջին հետազոտողներից Լուի Պուզենը, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը, National Instruments կորպորացիայի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---