Միջադեպ Միլանում. Ադրբեջանցին Փաշինյանին խնդրել է «ազատել» Շուշին ու Խոջալուն

Միջադեպ Միլանում. Ադրբեջանցին Փաշինյանին խնդրել է «ազատել» Շուշին ու Խոջալուն

PanARMENIAN.Net - Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ Ադրբեջանցին, Armtimes.com-ի հաղորդմամբ, մի քանի անգամ շեշտել է, որ Փաշինյանը ժողովրդավար է, այդ պատճառով դիմում է իրեն:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը:

Նրա խոսքից հետո եկեղեցում փոքր-ինչ իրարանցում է սկսվել, տեղի հայերը սկզբում թույլ չեն տվել որ բոլգերն արտահայտվի, սակայն Փաշինյանը խնդրել է հանդարտություն պահպանել և թողնել, որ ադրբեջանցին խոսի։

«Փաստ է, որ դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Ես ուզում եմ արձանագրել, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը և նրան հարց տալ»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով բլոգերի հայտարարությանը, թե ողջ աշխարհն ընդունել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթերից մեկին և ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ իշխանության հեղաշրջում կատարելու համար։

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ինքն Ալիևին ասել է, որ Հայաստանի միակ ղեկավարն է, որն արձանագրել է՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբջանի ժողովուրդների համար․

«Ես կրկին առաջարկում եմ, որ Ադրբջանի նախագահը նման հայտարարություն անի, քանի որ դա է մեր տարածաշրջանի կայունության գլխավոր բանաձևը»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով արցախյան հակամարտության ծագման ընթացքը։

Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրել է նաև, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնել է։ Վարչապետի պատասխանից հետ բլոգերը բարձրաձայն կրկնել է՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն ասել է՝ խնդիր չկա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---