«Ռանիտիդին» և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը կասեցվել է

«Ռանիտիդին»   և «Ուրոֆլօքս» դեղերի գրանցումը կասեցվել է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել է «Ռանիտիդին» դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3x10/) բլիստերում» դեղի գրանցումը:

Դրա համար հիմք է հանդիսացել «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի հայտարարությունը` կապված «SARACA LABORATORIES LIMITED, India» ընկերության արտադրության «ռանիտիդինի հիդրոքլորիդ» ակտիվ նյութում հայտնաբերված թունավոր խառնուրդի` N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) առկայությամբ:

Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է «Ուրոֆլօքս» ռուֆլօքսացին, դեղահատեր թաղանթապատ, 200մգ, (2/1x2/), (6/1x6/), բլիստերում» դեղիգրանցումը: Կասեցման համար հիմք են հանդիսացել դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ կողմից սահմանված կարգի խախտումները, մասնավորապես` նա չի հայտնել արտադրանքի որակին, անվտանգությանը կամ արդյունավետությանը վերաբերող նոր տվյալները, չի կատարել նոր տվյալներին համապատասխան փոփոխություններ գրանցման փաստաթղթերում:

Դեղերի կասեցման վերաբերյալ հրամանները սահմանված կարգով ուղարկվել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզեր և բժշկական հաստատությունների տնօրեններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---