Ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն

Ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն

PanARMENIAN.Net - Ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի և ելքերի մոտ, ինչպես նաև հարցաքննությունների սենյակներում, տեսագրող և տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն: Կառավարության նիստում համապատասխան օրենսդրական հիմքեր ստեղծելու վերաբերյալ որոշում է ընդունվել:

Օրենքի ընդունումից հետո գործընթացը կտևի 3 տարի։

Հարցաքննությունների սենյակներում տեսագրությունների նպատակը ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելն է։ Այդ մասին հայտարարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Նախագծի իրականացումը ֆինանսավորելու է Եվրամիությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---