Իլոն Մասկի Starship տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է

Իլոն Մասկի Starship տիեզերանավը փորձարկման ժամանակ պայթել է

PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX-ի Starship Mk1 տիեզերանավի առաջին նախատիպի փորձարկումը Տեխասի հարավում անհաջող է եղել՝ հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Խափանումը տեղի է ունեցել մեթանի և թթվածնի համար նախատեսված ռեզերվուարները կրիոգենային հեղուկվով լցնելու ժամանակ: Տիեզերանավի վերին մասը պայթել է և դուրս նետվել հարթակի սահմանից այն կողմ, որից հետո օդ է բարձրացել գոլորշու և կրիոգեն հեղուկի ամպը: Ստորին մասը ևս վնասվել է՝ դա հուշում է, որ ռեզերվուարի ներքին կոնստրուկցիան քանդվել է, գրում է Lenta.ru-ն:

Ըստ SpaceX-ի ներկայացուցիչների, փորձարկման նպատակը համակարգում ճնշման առավելագույն բարձրացումն էր, ուստի բարձր էր հավանականությունը, որ ինչ-որ բան կարող է այնպես չգնալ: Միջադեպը կրիտիկական չէ, քանի որ ընկերությունը որոշել է չօգտագործել Mk1-ը թռիչքների համար, այլ կենտրոնացել է Mk3 մշակման վրա՝ բարելավված դիզայնով: Բացի այդ, Mk1-ը լիովին չէր հավաքվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---