Վրաստանի վարչապետը կոչ է արել Ազգային բանկին կայունացնել վիճակը. Լարին արժեզրկվում է, գները՝ աճում

Վրաստանի վարչապետը կոչ է արել Ազգային բանկին կայունացնել վիճակը. Լարին արժեզրկվում է, գները՝ աճում

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել Ազգային բանկին օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները: Այդ մասին նա հայտարարել է կառավարության նիստում:

Գնաճի տարեկան մակարդակը Վրաստանում հոկտեմբերին կազմել է 6,9%՝ կանխատեսված 3%-ի փոխարեն: Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5%-ով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ 10%-ով, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

«Ուզում եմ կոչ անել Ազգային բանկին ակտիվ օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները»,-ասել է Գախարիան:Բացի այդ, վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին վերանայել վարկավորման քաղաքականությունը: Սահմանափակումներ կան արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում, ընդ որում սահմանափակումները նախատեսվում է խստացնել: Գախարիան ասել է, որ հարկավոր է մինչև 100,000 լարի նվազեցնել արտարժույթով վարկավորման սահմանափակող նիշը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---