Փրկարար ծառայության տնօրեն. «Դոլմամայի» տանիքի հրդեհը մարդկային գործոնի արդյունք է, տուժածներ չկան21 նոյեմբերի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի բուն պատճառն առայժմ հայտնի չէ, բայց միանշանակ կարելի է ասել, որ այն մարդկային գործոնի արդյունք է: Այս մասին, Factor tv-ի փոխանցմամբ, ասել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն,տեխնիկական առումով՝ լարեր սխալ միացված լինեն: Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ ողջ տարածքը կառուցատարներով՝ 500 մետր քառակուսի է, դրանից 50-ն այրվել է մինչև հրշեջների գալը, հրդեհաշիջման ընթացքում ևս 200 մետր քառակուսի է այրվել: Նրա խոսքով՝ դեռ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան: «Ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է, ոչ մի խնդիր չկա, մեծ հրդեհ է, միանգամից մարել հնարավոր չէ: Պետք է նախ մեկուսացնել, որ չտարածվի, ապա մեկուսացված տարածքում ակտիվ հրդեհաշիջում իրականացնել: Հրդեհը ոչ մի կողմի վրա չի կարող տարածվել: Դեպի ներքև զարգանալ չի կարող»,-ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենք ահազանգ ստացել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից: Դեպքի վայրում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ շենքի ներսում դեռ կրակ կա, հրշեջները կփորձեն այն հանգցնել տանիքում: Նախարարի խոսքով՝ այս պահին տեղում աշխատում է 2 ավտոսանդուղք և 10 մարտական հաշվարկ: Կարդացեք նաև՝«Դոլմամա» ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |