Վերաքննիչը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչը վարույթ է ընդունել Քոչարյանի պաշտպանների բողոքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կապված Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու նոյեմբերի 7-ի որոշման հետ: Գործով դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին, հայտնում է Armtimes.com-ը:

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել էր մերժել Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---