Կենդանաբանական այգին տնօրենի ԺՊ ունի. Փոխտնօրենը կհրավիրվի Իրանից

Կենդանաբանական այգին տնօրենի ԺՊ ունի. Փոխտնօրենը կհրավիրվի Իրանից

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:

Նշվել է նաև, որ Իրանից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:

Վիրաբյանն ընդգծել է, որ այգին ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը, հայտնում է Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:

Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---