Դերասանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (վիդեո)

Դերասանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է

PanARMENIAN.Net - Դերասան Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած վարորդ ներկայացել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը»,-հայտնում են ոստիկանությունից:

Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ երթուղայիններից մեկի վարորդը սպառնացել է իր կոկորդը կտրել: Դերասանը նշել էր, որ սպառնալիքներն իր հացեին հնչել են օրը ցերեկով, կնոջ ներկայությամբ, իսկ այդ տարածքից քիչ հեռու ոստիկանանկան մեքենա կար կանգնած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---