Սենատոր Գրեմն արգելափակել է Ցեղասպանության մասին բանաձևը Սպիտակ տան պաշտոնյայի պահանջով25 նոյեմբերի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի պահանջով, հայտնում է Axios-ը: Գրեմի այդ արարքը շատերին էր վրդովեցրել ու զարմացրել, երբ Գրեմը շտապեց վերադառնալ Սենատի հարկ ու արգելափակեց բանաձևը: Գրեմը հենց նոր էր քննադատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սիրիա ներխուժելու և քրդերին գրոհելու համար, ըստ իրազեկ աղբյուրի: Երբ Գրեմը դուրս էր գալիս Օվալաձև աշխատասենյակից, Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցը, ըստ հաղորդագրությունների, խնդրել էր նրան վերադառնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն առաջացրել էր Էրդողանի ցասումը: Ինքը Գրեմը ևս հաստատել էր այդ տեղեկությունը: «Հանդիպումից հետո մենք խմբվել էինք և խոսում էինք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ»,-ասելէ նա: Սպիտակ տան օրենսդրական հարցերի գծով աշխատակիցը ասել է Գրեմին, որ սենատոր Բոբ Մենենդեսը մտադիր է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցը և չի կարող արդյոք Գրեմն «առարկել»: «Ես ասացի՝ իհարկե»,-ասել է Գրեմը: «Միակ պատճառը, թե ինչու ես դա արեցի, այն էր, որ Էրդողանը դեռևս քաղաքում էր...Դրա ժամանակը չէր: Ես փորձեցի փրկել մեր հարաբերությունները»,-ասել է Գրեմը: Այն հարցին, թե արդյոք ինքն անհարմար է զգում, Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակելու համար, Գրեմը դրական է պատասխանել: «Հաջորդ անգամ չեմ առարկի»,-ասել է նա: Մինչդեռ, սենատորներ Մենենդեսն ու Թեդ Քրուզը կրկին ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որն այս անգամ արգելափակեց մեկ այլ սենատոր՝ Դևիդ Փերդյուն: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |