Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» ՌԴ-ում 40 օրով կալանավորվել է

Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» ՌԴ-ում 40 օրով կալանավորվել է

PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը», 40 օրով կալանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը: ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Լևոն Սարգսյանը մեղադրվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի գործի շրջանակում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---