Նոյեմբերի 27-ին հեռուստատեսային հեռարձակումը Երևանում և որոշ բնակավայրերում մի քանի ժամով կդադարեցվի

Նոյեմբերի 27-ին հեռուստատեսային հեռարձակումը  Երևանում և որոշ բնակավայրերում  մի քանի ժամով կդադարեցվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի, հայտնում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Ըստ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության,դա արվում է Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---