ԿԳՄՍ նախարարը կմասնակցի ԵԽ երկրների կրթության նախարարների համաժողովին

ԿԳՄՍ նախարարը կմասնակցի ԵԽ  երկրների կրթության նախարարների  համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Նա մեկնել է Փարիզ Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով: Համաժողոբը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ.

1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---