Անանյան. ՊԵԿ-ը Վերին Լարսում ներկայացուցիչ կունենա

Անանյան. ՊԵԿ-ը Վերին Լարսում ներկայացուցիչ կունենա

PanARMENIAN.Net - Քննարկվում է Լարսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հաղորդում է Aysor.am-ը:

«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը», - ասել ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---