Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ Ասանժի կյանքը բանտում վտանգված է

Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ Ասանժի կյանքը բանտում վտանգված է

PanARMENIAN.Net - Ավելի քան 60 բժիշկ կարծում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կյանքը բանտում վտանգված է: Բժիշկները Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Փրիթի Փաթելին ուղղված նամակում զգուշացրել են, որ կալանավայրում գտնվող Ասանժը շտապ բժշկական և հոգեբանական օգնության կարիք ունի:

Ըստ 8 երկրների բժիշկների, Ասանժին հարկավոր է բանտից տեղափոխել համալսարանական կլինիկա: Կան «իրական մտավախություններ», որ բանտում Ասանժը «կարող է մահանալ», ասվում է նամակում, գրում է Deutsche Welle-ն:

«Բժշկական տեսակետից իրավիճակն անհետաձգելի է: Չի կարելի ժամանակ կորցնել»,-ասել են բժիշկները՝ կասկած հայտնելով, որ 48-ամյա Ասանժի առողջական վիճակը թույլ կտա նրան մասնակցել ԱՄՆ-ից նրա արտահանձնման հարցման շուրջ լսումներին:

Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացված 18 կետով: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։

7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---