Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարման առաջարկներ են ձևավորվել

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարման առաջարկներ են ձևավորվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարելու նպատակով առաջարկներ են ձևավորվել, որոնք միտված են պետական նպատակային ծրագրի արդյունավետության բարձրացմանը և ձեռք բերված արդյունքների կայունությանը` միջազգային մարտահրավերներին համահունչ: Այդ մասին ասվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագիրը գնահատող առաքելության ներկայացուցիչների հանդիպմանը: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից իրականացված` ծրագրի համապարփակ գնահատման արդյունքները:

Գնահատող թիմը բազմակողմանի ուսումնասիրել է ոլորտը, ներառյալ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների մատուցման և ֆինանսավորման համակարգերը, լաբորատոր-ախտորոշիչ և բուժական ծառայություններն ու ընթացակարգերը:

Ներկայացվել են նաև բնակչության խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների ուղղությամբ արված աշխատանքները։

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և նշել, որ առողջապահության նախարարությունը հաշվի կառնի ծրագրի գնահատման արդյունքները ոլորտի քաղաքականության մշակման և հետագա բարեփոխումների գործընթացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---