IUnetworks-ը աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը

IUnetworks-ը աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը

PanARMENIAN.Net - IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։

IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։

«Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու և նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, և IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, և մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին և կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», - ասել է IUnetworks ընկերությանզարգացման գծով տնօրեն՝ Լևոն Բաբայանը։

«Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետևյալ ուղղություններով՝

• Ուսանողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացում

• Ոչ ֆորմալ կրթության զարգացում

• Շրջակա միջավայրի պահպանում

• Մշակութային ոլորտ

• Գիտակրթական ոլորտ

• Ռազմահայրենասիրական ոլորտ

• Սպորտային ոլորտ

• Միջֆակուլտետային և միջմասնագիտական համագործակցության ակտիվացում:

Նախագծի ավարտին հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման և կիրականացվեն:

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---