AtlasGlobal-ը ժամանակավորապես դադարեցնում է Երևան-Ստամբուլ թռիչքները

AtlasGlobal-ը ժամանակավորապես դադարեցնում է Երևան-Ստամբուլ թռիչքները

PanARMENIAN.Net - Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր չվերթները, այդ թվում դեպի Երևան:

AtlasGlobal-ը շաբաթական 2 անգամ իրականացնում է Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ չվերթը:

Պատճառը «ֆինանսական դժվարություններն են»: Ընկերությունը հայտարարել է, որ բոլոր չվերթները կասեցված են մինչև դեկտեմբերի 21-ը:

Տոմսերի վաճառքը կասեցված է մինչև դեկտեմբերի 16-ը: Գնված տոմսերը կփոխհատուցվեն:

AtlasGlobal ավիաընկերությունը 11 վարձակալած Airbus ունի, այդ թվում A330-200 և A320 շարքի 3 ինքնաթիռ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---