«Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ». ՀՖՖ անդամների կազմը պետք է առողջանա

«Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ». ՀՖՖ անդամների կազմը պետք է առողջանա

PanARMENIAN.Net - Հայկական «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներն լիովին համաձայն են ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված այն հայտարարությանը, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։ Ֆուտբոլային ակումբներն այս մասին միասնական հայտարարություն են տարածել՝ նշելով, որ անհրաժեշտ է նախ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։

«Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»,-ասվում է ակումբների հայտարարության մեջ՝ հավելելով, որ միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։

Նոյեմբերի 21-ին ֆուտբոլրի ֆեդերացիայի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո հայտարարեց, որ անհրաժեշտ է առողջացնել հայկական ֆուտբոլը: Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Մինչ այդ ՀՖՖ-ից արդեն հայտնել էին, որ ֆեդերացիայի կազմում գտնվող ՀԿ-ների «զտման» գործընթաց է սկսվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---