Կառավարությունը բանակցում է Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար

Կառավարությունը բանակցում է Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար

PanARMENIAN.Net - Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ հավելելով, որ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին:

«Նոր ձուլարանում նախատեսվում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են արտանետումները»,- ասված է պատասխանում:

Պղնձաձուլարանը պետությանը նվիրելու մասին հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից ասել են, որ դա ապագայի տարբերակներից մեկն է՝ հավելելով, որ այդ հարցում պետության քաղաքականության հիմնական նպատակն է աշխատատեղերով ապահովել տեղի բնակչությանը և պահպանել բնապահպանական ամենաբարձր չափանիշները:

2018-ին Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրել էր իր գործունեությունը, ինչի հետևանքով մոտ 630 հոգի գործազուրկ էր դարձել: Սնանկության եզրին հասած «Վալլեքս» ընկերությունը ձուլարանը վարկային պարտավորությունների դիմաց ռուսական ՎՏԲ բանկում էր գրավադրել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ցանկանում է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլարանը: Նոյեմբերին սակայն, «Ի­րա­տե­ս» թերթն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե բան­կը գոր­ծա­րա­նը նվի­րել է «Թե­ղուտ» ՓԲԸ-ի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---