Գևորգ Ղազարյան. Ավելի լավ է Խաշմանյանն ասի՝ ինչու հավաքականն իր պատմության ամենախոշոր պարտությունը կրեց

Գևորգ Ղազարյան. Ավելի լավ է Խաշմանյանն ասի՝ ինչու հավաքականն իր պատմության ամենախոշոր պարտությունը կրեց

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի խոսքերը ապշեցնելու չափ անտրամաբանական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը՝ նկատի ունենալով Իտալիայի հավաքականին 9-1 հաշվով պարտվելուց հետո Խաշմանյանի արած հայտարարության, թե դա ոչ թե ազգային հավքական էր, այլ պարզապես թիմ:

«Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղակի հավաքական և որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր, ու ասում է, որ դա ասելով՝ նկատի է ունեցել ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզչի կամ ֆուտբոլիստի, որը խաղի արդյունքը կապի, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ»,- գրել է Ղազարյանը:

Ղազարյանը նշել է, որ նույն այդ հավաքականը 2 ամիս առաջ լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու:

«Ավելի լավ է՝ խոսի, թե ինչի մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի՝ ինչի, ավելի լավ է՝ այսքան օր հետո գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից՝ այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ»,-գրել է ֆուտբոլիստը:

Ավելի վաղ մարզչին ասուլիսում հնչեցրած խոսքերի համար քննադատել էին հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ընտրանու նախկին անդամներ Ռոբերտ Արզումանյանը 7 Լևոն Պաչաջյանը: Խաշմանյանը հավաքականը գլխավորել է Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո:

Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին Հայաստանն Իտալիային պարտվեց իր պատմության մեջ ամենախոշոր՝ 9:1 հաշվով, Խաշմանյանն ասուլիսի ժամանակ նշել էր, որ իր տրամադրության տակ եղել է ոչ թե ազգային հավաքականը, այլ պարզապես թիմ: Հետագայում նա ասել էր, որ նկատի է ունեցել ֆեդերացիայի կազմակերպչական աշխատանքները, որ թիմի հետ քիչ բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---