ԲՀԿ-ն առաջարկում է 3-12 տարով ազատազրկում՝ զինծառայողին ինքասպանության հասցնելու համար29 նոյեմբերի 2019 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է զինծառայողին ինքասպանության հասցնելու համար քրեական պատասխանատվություն ենթարկել: Այս մասին, Aysor.am-ի հաղորդմամբ, ասել է խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկլուցող Նաիրա Զոհրաբյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Զոհրաբյանը նախագծով առաջարկվում է 3-12 տարի ազատազրկում նախատեսել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով զինծառայողին դրդել ինքնասպանության: «Ցավոք սրտի, բանակում թշնամու գնդակից այսօր շատ ավելի քիչ զինվոր է մահանում, քան բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով ինքնասպանություններ են տեղի ունենում», - ասել է նա: Զոհրաբյանը նշել է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում զինծառայողների ինքնասպանությունների թվի վիճակագրությունը մխիթարիչ չէ: «2018-ին բանակում ինքնասպանությունների ամենավատ թիվն ենք ունեցել՝ 11: Նախորդ տարի թիվը եղել է 10, նախանցած տարի՝ 9-ը, այս տարվա այս պահի դրությամբ 11 դեպք է գրանցվել: Այս վիճակագրությունը մեզ բերել է այն կաևոր եզրահանգման, որ նախաձեռնությունը կարևոր է», - ասել է նա: Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, այն ընդգրկվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |