Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են նախկին քաղաքապետին29 նոյեմբերի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները վարչական կարգով ձերբակալել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, որը մասնակցում էր համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին անցկացվող հանրահավաքին: Ոստիկաններն Ուգուլավային ձերբակալել են Ազգային գրադարանի մոտ, որը գտնվում է խորհրդարանի շենքից ոչ հեռու, գրում է ՏԱՍՍ-ը: Հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին օրենսդիր մարմնի դիմաց, սակայն ավելի ուշ տեղափոխվեցին Ազգային գրադարանի մոտ, որտեղ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին մասնակցում է միջոցառման: Ցուցարարները հրմշտոց են հրահրել, որի ժամանակ էլ ձերբակալվել է Ուգուլավան: Ձերբակալվել են ևս մի քանի ընդդիմադիրներ՝ պատգամավորներ Գեորգի Կանդելակին և Լաշա Չխարտիշվիլին: ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |