Իրաքում 1 օրում ավելի քան 30 ցուցարար է սպանվել29 նոյեմբերի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Իրաքում ավելի քան 30 ցուցարար է զոհվել անվտանգության ուժերի հետ բախումներում, որոնք հաջորդել են Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության հրկիզմանը: Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ մասնակիցները պահանջում են աշխատանք, պայքար կոռուպցիայի և բյուրոկրատիայի դեմ: Ըստ Reuters-ի, առնվազն 29 մարդ սպանվել է հրազենից, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այնուհետև զորքերը կրակ են բացել Էն Նասիրիում կամուրջը շրջափակած մարդկանց ուղղությամբ: Չնայած գործող պարետային ժամին, բախումներից հետո տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ միանալով զոհերի սգո արարողությանը, գրում է Deutsche Welle-ն: Եվս 4 մարդ զոհվել է երկրի մայրաքաղաք Բաղդադում: Ոստիկանները կրակել են մարտական և ռետինե փամփուշտներով: Էն Նաջաֆում հայտնի է դարձել 2 զոհի մասին: Նոյեմբերի 27-ին ցուցարաները հրկիզել էին Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսությունը: Ցուցարարները մեղադրում էին Իրանին Իրաքի ներքին գործերին միջամտելու մեջ: Նրանք վանկարկում էին՝ «Իրան, ձեռքերդ հեռու Իրաքից»: Հյուպատոսության աշխատակիցները հասցրել էին փախչել: Իրանը դատապարտել է այդ հարձակումը: Սա նոյեմբերին տեղի ունեցած արդեն 2-րդ հարձակումն է Իրաքում գործող Իրանի հյուպատոսությունների վրա: Նման հարձակում էր եղել նար Քերբելա քաղաքում:Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին ստանձնել է պաշտոնը մեկ տարի առաջ՝ բարեփոխումներ խոստանալով, որոնք այդպես էլ չեն մեկնարկել: Իրաքի երիտասարդները հոկտեմբերից բողոքի ակցիաներ են սկսել: Բողոքի առաջին ալիքի ժամանակ 149 մարդ է սպանվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |