Խաժակյանը Երևանի քաղաքապետին հեռուստաբանավեճի է հրավիրել

Խաժակյանը Երևանի քաղաքապետին հեռուստաբանավեճի է հրավիրել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանըհեռուստաբանավեճի է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ, թե ինչու եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին»,-ասվում է գրառման մեջ։

Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի մինչև դեկտեմբերի 3-ի 18:00-ն՝ հեռուստաընկերության հետ պայմանավորվելու համար:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Կամազներ» է նվիրել Երևանի քաղաքապետարանին, դրանց քանակը, սակայն, պարզ չէ:Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնք գույք են նվիրաբերել քաղաքապետարանին և որոնց հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:Ըստ ցանկի, նվիրատուների շարքում է նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիր է կնքվել 3 բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 որպես նվիրատվություն ստանալու վերաբերյալ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հերքել էր, որ մեքենաներ է նվեր ստացել գործարար Սամվել Ալեքսանյանից: Լրագրողների հարցին ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, թե չի հիշում նվիրատուներին։Իսկ ավելի ուշ նա պարզաբանել էր «ԿամԱԶ»-ների հետ կապված պատմությանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---