Ոստիկանությունը հետաքննում է շան վրա կրակելու դեպքը

Ոստիկանությունը հետաքննում է շան վրա կրակելու դեպքը

PanARMENIAN.Net - «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի կողմից սեփական շանը կրակելու և սպանելու դեպքի առիթով ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգած քաղաքացին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է նաև դեպքի մանրամասները՝ նշելով, որ ոստիկանություն ահազանգելուց հետո իրեն ասել են, որ կենդանին տիրոջ կողմից է ենթարկվել դաժան վերաբերմունքի, բացի այդ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել:

Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքն ուժի մեջ է մտել:

«Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը արդեն գործում է, ուժի մեջ է եւ քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում»,-գրել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ թույլ չեն տալու կենդանիներին տանջելով սպանել։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, ըստ որի՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով տուգանք կամ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---