ԱՊՀ Վիճկոմիտե. ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է Ադրբեջանից

ԱՊՀ Վիճկոմիտե. ՀՀ-ում միջին աշխատավարձը բարձր է Ադրբեջանից

PanARMENIAN.Net - 2019-ի երրորդ եռամսյակում միջին աշխատավարձը Հայաստանում դոլարային համարժեքով կազմել է 385 դոլար՝ աճը երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 15 դոլոր: Այդ մասին հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն:

Ըստ կոմիտեի տվյալների, ՀՀ-ում միջին աշխատավարձի աճը երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 15 դոլար, իսկ առաջինի համեմատ՝ 30 դոլար:

Մինչդեռ հարևան Ադրբեջանում միջին աշխատավարձը երրորդ եռամսյակում կազմել է 375 դոլար, երկրորդ եռամսյակում՝ 350 դոլար, առաջինում՝ 340 դոլար: Այդպիսով, Հայաստանը կրկին գերազանցել է Ադրբեջանին միջին աշխատավարձի ցուցանիշով:

ԱՊՀ առաջատար եռյակը դոլարային համարժեքով անփոփոխ է մնացել: Առաջատարը նախկինի պես Ռուսաստանն է՝ 705 դոլար միջին աշխատավարձով, երկրորդ տեղում Բելառուսն է՝ 545 դոլարով, Ղազախստանը երրորդն է 495 դոլարով:

2014-ից հետո առաջին անգամ 4-րդ տեղում է հայտնվել Ուկրաինան՝ 435 դոլարով, դուրս մղելով այդ հորիզոնականից Մոլդովային (415 դոլար): Հայաստանը ցուցակում 6-րդն է:

ԱՊՀ ամենացածր աշխատավարձերը շարունակում են գրանցվել Միջին Ասիայի երկրներում:

 Ուշագրավ
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը
Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին
Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն