Աբովյանում ադամանդի վերամշակման գործարան է բացվել 2 դեկտեմբերի 2019 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման գործարան է բացվել: Նոր «Էյ Դի Էլ Դայմոնդս» գործարանի բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ գործարանի շնորհիվ ստեղծվում է 700 աշխատատեղ: Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից պարզ է դառնում, որ գործարանի բացմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները շրջել են գործարանում և ծանոթացել հնարավորություններին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |