Սուքիասյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին իրենից գործարան խլելու մեջ

Սուքիասյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին իրենից գործարան խլելու մեջ

PanARMENIAN.Net - Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել է իրենից գործարան խլելու մեջ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարարել է Սուքիասյանը:

Գործարարի խոսքով՝ ինքը երբեք չի ասել, որ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, այլ խոսել է բարիդրացիական հարաբերությունների մասին:

«Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել»,- ասել է Սուքիասյանը:

Խաչատուր Սուքիասյանն ակնարկել է «Բջնի» գործարանը, որը 2008-ին հարկադիր աճուրդի հանվեց, ապա վաճառվեց գործարար, ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս հայտարարել էր, որ գնել է «Բջնին», որպեսզի մարդիկ գործազուրկ չմնան: Նշվում էր, որ Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրություն կար, քանի որ 2008-ին Սուքիասյան եղբայրներն աջակցություն էին հայտնել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

2016-ին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» մոլի բացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---