Գրիբոյեդովի արձանը մաքրել են ներկից

Գրիբոյեդովի արձանը մաքրել են ներկից

PanARMENIAN.Net - Երևանում կանգնեցված հայտնի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նշվում է, որ արձանը մաքրվել է Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ թաղապետի հրահանգով:

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում:

Նոյեմբերի 30-ինԿրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---