Ծառուկյան. Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն

Ծառուկյան. Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն

PanARMENIAN.Net - Իշխանությունները երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջ պայմաններ չեն դրել՝ նրա հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքը մյուսների նման չէ:

«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ-որ մեկը ռիսկ է արել ինձ ասի, ոչ էլ կարող է: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝ «վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն, էն կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»,- ասել է ԲՀԿ առաջնորդը:

Ծառուկյանի կարծիքով գործարարները ձգտում մոտ լինել իշխանությունների հետ, որպեսզի լավ լինեն գործերը:

«Ասա՝ էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականտեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»,-ասել է Ծառուկյանը:

Դիտարկմանն արդյոք հիասթափված է հեղափոխությունից՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ ինքը հիասթափված չէ՝ հավելելով, որ կյանքը շարունակվում է և ոչ ոք չպետք է հիասթափվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---