ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. Հայ հանրության կողմից Գրիբոյեդովի արձանի պղծման դատապարտումը վկայում է ՌԴ և ՀՀ ամուր եղբայրության մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. Հայ հանրության կողմից Գրիբոյեդովի արձանի պղծման դատապարտումը վկայում է ՌԴ և ՀՀ ամուր եղբայրության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպանությունն արձագանքել է Երևանում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու միջադեպին:

«Կիսում ենք պաշտոնական Երևանի կարծիքը, որը հստակ բնութագրեց այդ զազրելի արարքը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս. Գրիբոյեդովի արձանի նկատմամբ:

Կարծում ենք, որ հայ հանրության կողմից այդ արարքի միահամուռ դատապարտումը վկայում է խորը պատմական արմատներ ունեցող Ռուսաստասնի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Երևանում կանգնեցված հայտնի ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը մաքրվել է ներկից:

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկ էր լցրել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ապա այդ մասին հրապարակում արել ֆեյսբուքյան իր էջում:«Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել է ակտիվիստը։

Նոյեմբերի 30-ին Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվել էր Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Այդ նույն հուշատախտակն ապամոնտաժումից օրեր առաջ վանդալիզմի էր ենթարկվել: Հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշատախտակը սև ներկով էր ներկել Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---